ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Երկու փաստ եմ ուզում ընդգծել բանակի վերաբերյալ կապիտուլյանտի երկու փաստի մասին»․ Ա․ Հովհաննիսյան
23:05, 26.02.2021 | mamul.am
4371 | 1

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկու փաստ եմ ուզում ընդգծել բանակի վերաբերյալ կապիտուլյանտի երկու փաստի մասին
Փաստ 1
2017թ-ին 2007թ-ի համեմատ պաշտպանական ծախսերն ավելացել են 198,6 մլրդ դրամով։
Այսինքն 10 տարվա ընթացքում պաշտպանական ծախսերն ավելացել են միջինը տարեկան մոտ 20 մլրդ դրամով։
Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում 2021թ-ին 2017թ-ի համեմատ պաշտպանական ծախսերն ավելացել են ընդամենը 17,8 մլրդ դրամով, այսինքն` 4 տարում ապահովվել է ավելի քիչ աճ, քան նախկինում աճում էր ամեն տարի։
Փաստ 2
2018-ի մայիսից ի վեր զինված ուժերի զենք-զինամթերքի ամբողջ համալրումը իրականցվել է նախորդ իշխանության կնքած պայմանագրերով: Փաշինյանի ապաշնորհ թիմը կարողացել է անել ընդամենը երկու բան`
1. Չեղարկել նախկին իշխանության կնքած մի քանի կարևոր պայմանագիր, որով պետք է մատակարարվեին օրինակ` հակաօդային պաշտպանության համակարգեր («ՏՈՌ» համալիրների երկու խմբաքանակ և այլն)
2. Չեղարկված պայմանագրերի փոխարեն գնել ՕՍԱ-ԱԿ համակարգեր և ՍՈՒ-30-ներ, որոնք պատերազմի ժամանակ ցույց տվեցին այդ գնման ողջ անհեթեթությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր