ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Շուտով կիմանանք տղերքի զոհվելու իրական պատճառները»․ Վահագն Վարագյան
01:10, 27.02.2021 | mamul.am
7086 | 1

«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շուտով կիմանանք տղերքի զոհվելու իրական պատճառները:
Այսօր մեր մարտական ընկեր, ԵՊՀ լավագույն ուսանող Գևորգ Արշակյանը պարգևատրվեց՝ Արցախի Հանրապետության ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ 1-ին աստիճանի շքանշանով: Շաբաթներ առաջ, երբ գնացել էի Արցախ, գնացինք նաև այն զորամաս, որտեղ եղել էինք պատերազմի օրերին, և հենց այդ ժամանակ էլ զորամասի հրամանատարությունն ասաց, որ Գևին ներկայացրել են «Մարտական Խաչի»: Հանգամանքների բերումով՝ այս շքանշանը շնորհել է Արցախի Նախագահից փալասի վերածված մի մարդ, ով այսօր նույնիսկ Երևանում գտնվելով չի գնացել շքանշանը հանձնելու: Վերջին ամիսներին շատ եմ շփվել համալսարանական զոհված ուսանող մարտիկերի ծնողների հետ, բոլոր ընտանիքների պատմությունները ողբերգական են և այս անորոշ մթի մեջ վերջին օրերին մի լույս է ծագել: Հայոց դավաճանված բանակի բարձրագույն սպայակազմը պահանջում է դավաճան վիժվածքի հրաժարականը, և շուտով, շա՜տ շուտով մենք կհեռացնենք այս վիժվածքներին և կիմանանք տղերքի զոհվելու իրական պատճառները. դավաճանները կստանան իրենց արժանի պատիժը և իրական հերոսների օրինակներով՝ նոր սերունդներ կդաստիարակվեն: Բոլորս՝ դեպի Բաղրամյան։ Դավաճանները պետք է դատվեն, ոչ թե՝ հեռանան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր