ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Ե՞րբ է առաջին անգամ Օնիկ Գասպարյանը հակադրվել Նիկոլ Փաշինյանին. նրանց հարաբերությունները լարված են շատ վաղուց. «Ժողովուրդ»
09:35, 27.02.2021 | mamul.am
10301 | 2

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և շտաբի մյուս անդամների հայտարարությունը, որով պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը, շարունակում է լայն քննարկման առարկա լինել: Մինչև հիմա, սակայն, պաշտոնապես հայտնի չէ՝ ինչ պատճառով լարվեցին երբեմնի միմյանց համար վստահելի պաշտոնյաների հարաբերությունները։

Մի բան փաստ է. առաջին անգամ չէ, երբ Օնիկ Գասպարյանը հակադրվում է Նիկոլ Փաշինյանին, նրանց հարաբերությունները լարված են շատ վաղուց: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2020 թվականի նոյեմբերի 26-ին գրել էր, որ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԳՇ պետի պաշտոնից, սակայն և կառավարությունից, և ՊՆ գեներալները նրան խնդրել են չհեռանալ, և Գասպարյանն ընդառաջել է։

Փաշինյանի հայտարարությունը՝ փչացած «Իսկանդերի» մասին, եղավ այն կետը, որը Գասպարյանին և իր գործընկերներին ստիպեց հրապարակավ հայտարարություն տարածել և պահանջել նրա հրաժարականը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր