ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Հենց մասնավոր ընկերությանը վնաս տվեց՝ բոլորը խառնվեցին իրար». Լևոն Գալստյան
14:40, 27.02.2021 | mamul.am
4113 | 0

Բնապահպան Լևոն Գալաստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փետրվարի 26-ին Կավարտի լքված հանքից հոսող զանգվածները վնաս են հասցրել Կապանի հարստացման կոմբինատին։ Ու հենց մասնավոր ընկերությանը վնաս տվեց՝ նո՞ր բոլորը խառնվեցին իրար․ էլ մարզպետարան, էլ ԱԻՆ, էլ ֆլան ու ֆստան։ Իսկ որ ամեն օր, կլոր տարին դրանք հոսում են բոլոր հնարավոր տեղերով՝ դա իհարկե ոչ մեկին չի հետաքրքրում։ Իհարկե ոչ մեկին չի հետաքրքրում նաև, թե տասնյակ տարիներ ինչ էկոլոգիական ու առողջապահական վնաս է հասցվել տարածաշրջանին ու մարդկանց՝ հո դա մասնավոր ընկերություն չէ՞, որ հետաքրքրի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր