Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 522.20, EUR 625.49, RUB 6.89, GBP 719.54
+15 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+24 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Դիլիջանի քաղաքապետի ժ/պ-ն՝ «արու»-ի մասին
12:55, 27.02.2021

Դիլիջանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ դիլիջանցիներ, վերջին ամիսներին հայ հասարակությանը մշտական սթրեսի մեջ պահող, ստերի ու զրպարտությունների անհատակ ջրհոր հիշեցնող տելեգրամյան հայտնի ալիքը հրապարակել է մի խեղված, կեղծված ձևաթուղթ, որում ես իբր սխալ եմ նշել ուսումնառությանս վայրը, ջնջել, ուղղել և մի ուրիշ սխալ էլ իբր արել եմ սեռի համար նախատեսված դաշտում։
Ցավով եմ արձանագրում, որ հայրենիքումս գործող լրատվամիջոցները առանց ինձ հետ կապ հաստատելու, սրա իսկությունը ստուգելու փորձերի իրար հերթ չտալով տարածում են այս ցնդաբանությունը։
Ողջախոհություն եմ մաղթում բոլորիս և վստահեցնում, որ անկախ ստի ու կեղծիքի արշավներից՝ ամեն ինչ անելու եմ շենացնելու համար մեր հայրենիքի ամենագեղեցիկ անկյունը՝ մեր Դիլիջանը»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր