ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Քիչ առաջ բերման է ենթարկվել Հակոբ Հովհաննիսյանը». փաստաբան
14:00, 27.02.2021 | mamul.am
5248 | 1

Փաստաբան Բենիկ Գալստյանը գրել է. «Քիչ առաջ իր բնակարանից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել և ձերբակալվել իմ պաշտպանյալ Հակոբ Հովհաննիսյանը՝ հասարակ մարդ, հայրենասեր անձնավորություն, ով ընդամենը մեկ օր առաջ գտնվել է Բաղրամյան պողոտայում՝ իրացնելով ՀՀ Սահմանադրությամբ իրեն ընձեռված խաղաղ հավաքներին մասնակցելու իր իրավունքը։
Ըստ ոստիկանների՝ Հակոբը կասկածվում է փետրվարի 26-ին «իմքայլական» ինձ և ոստիկաններին անհայտ ինչ-որ պատգամավորի հայհոյելու մեջ։
Հիշյալ պատգամավորը հաղորդում է տվել Հակոբի դեմ։
Նշեմ, որ Հակոբի խնամքին է գտնվում 89-ամյա տարեց մայրը։
Մի խոսքով՝ թևակոխում ենք «ռեպրեսիաների» նոր փուլ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր