ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Վանեցյանը գերիների հարցը լուծելու մասին իր խոսքը կոնտեքստից կտրված է համարում
17:40, 27.02.2021 | mamul.am
3462 | 1

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ իր՝ երեկվա հայտարարությունը, թե ինքը կարող է երեք օրում լուծել գերիների հարցը, եթե գա իշխանության, իրականում կոնտեքստից կտրված է. «Կրկնում եմ ևս մեկ անգամ, ես ասել եմ՝ այո, իշխանական լծակներ ունենալու դեպքում, աշխատանքը ճիշտ կազմակերպելու դեպքում հնարավոր է շատ արագ լուծել գերության մեջ գտնվող մեր տղաների հարցը: Ես ասել եմ՝ այս իշխանությունները ապաշնորհ և ապիկար են, և նրանք չեն կարողանում որևէ հարց լուծել, այդ թվում՝ մեր օրակարգում գտնվող ամենակարևոր հարցը»,- հայտարարեց նա:

Վանեցյանի խոսքով՝ գերիների մի մասին հաջողվել է վերադարձնել ՌԴ-ի և անձամբ Վ. Պուտինի միջնորդությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր