ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընկերներ ջան, եթե որևէ հրաժարականի մասին լուրի սկզբնաղբյուրը Մեդիապորտ կոչվող ալիքն է, նշանակում է սուտ է, էլ կարող եք ինձ չհարցնել»: ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին գրել է. «Ընկերներ ջան, կարծում եմ՝ այս ժամանակահատվածում պետք է սովորած լինեիք ապատեղեկատվությանը: Ոստիկանապետի հրաժարականի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը»: Հիշեցնենք՝ Mediaport թելեգրամ-ալիքը հայտնել էր, որ ոստիկանապետը հրաժարական է տվել՝ չցանկանալով կատարել Փաշինյանի՝ Օնիկ Գասպարյանին ձերբակալելու հրահանգը: |