ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Երևանում իրար են բախվել 7 մեքենա
21:45, 27.02.2021 | mamul.am
5325 | 0

Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ժամը 17:50-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են BMW-745, 2 Infiniti, Mazda, Mercedes, Nissan, բեռնատար Mercedes և բեռնատար ԳԱԶ մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:
Բախման հետևանքով BMW-ն կիսակողաշրջված վիճակում հայտնվել է մեկ այլ ավտոմեքենայի վրա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր