«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Վաղը այստեղ կլինի ուրախության հրապարակ»,- հայտարարում է 75-ամյա քաղաքական բորենի Վազգեն Մանուկյանը:
Էս ինչի՞ վրա եք զվարճանում, ա՛յ մարդակերներ:
Աթոռին տիրանալու մոլուցքը սրանց դարձրել է մոլագար, մոռացել են զոհվածներին, անհետ կորածներին, գերիներին:
Մոռացել են որդեկորույս մայրերին, այրիացած հարսներին, իրենց գերեվարված երեխաներին սպասող ծնողներին:
Մի հատ թուրքական մուղամ միացրեք և ամեն ինչ տեղը կընկնի»: