ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Բավակա՛ն է մարդկանց պահեք հրապարակներում. ուզում ենք ապրել առանց նյարդային լարումների». Արման Ղարիբյան
12:20, 28.02.2021 | mamul.am
3980 | 0

«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թողեք աշխատենք. նոր իշխանության եկած «Իմ քայլը» այսպես էր համոզում իրենց քննադատող մարդկանց։ Հիմա ես եմ ասում՝ թողեք աշխատենք։ Մենք՝ շարքային քաղաքացիներս, ուզում ենք պարզապես աշխատել ու ապրել առանց նյարդային լարումների, առանց տեխնիկական և այլ խոչընդոտների։
Եթե մարդիկ չաշխատեն, պետությունը պարզապես կվերանա։
Մենք չենք ծնվել անդադար պայքարելու համար, բոլորս էլ ունենք մեր անձնական գործերն ու հոգսերը, չենք ուզում նոր ցնցումներ, բախումներ, հիստերիաներ։
Ի վերջո, ի տարբերություն շատ քաղգործիչների, մենք պարապ չենք, բազմաթիվ աշխատանքային պարտավորություններ ունենք, որոնք բարեխղճորեն ենք ցանկանում կատարել։
Մարդկանց մեծամասնությունը չի վճարվում ֆեյսբուքյան մենամարտերին մասնակցելու համար, մեծամասնությունը պիտի իր ամենօրյա աշխատանքով զբաղվի, որ տնտեսությունը վերջնականապես չվերանա ու միայն վարկերի հույսին չմնա։
Բավակա՛ն է մարդկանց պահեք հրապարակներում։ Մեծամասնության համար պարզ է, որ բոլորդ էլ աթոռի կռիվ եք տալիս, բայց այդ կռվից դժվար թե մեծամասնությունը շահի։ Դարձյալ պետական միջոցները մսխվելու են հօգուտ փոքրամասնության շահերի, իսկ մեծամասնությունը շարունակելու է իր առօրյա հոգսերով ապրել, եթե մինչ այդ երկրից հեռացած չլինի...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր