ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Բոլորը մեր եղբայրներն ու քույրերն են. ՀՀ-ում թշնամիներ չունենք». Նիկոլ Փաշինյան
14:15, 28.02.2021 | mamul.am
2891 | 2

«Փորձ է արվում ինչ-որ լարումներ ստեղծել, էլի կրկին խոսել քաղաքացիական բախումների, կամ նոր «Մարտի 1»-երի մասին: Մենք ասել ենք, որ Հայատասնում նոր «Մարտի 1»-եր այլևս երբեք չեն լինելու»,- ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով հասարակության շրջանում առկա քննադատություններին:

Նրա խոսքով՝ վաղվա նախատեսվող հանրահավաքը իր խոսքերի հաստատակամության ապացույցն է լինելու:

«Մենք ՀՀ-ում թշնամիներ չենք ունեցել, չունենք և չենք ունենալու: Բոլորը, անկախ քաղաքական հայացքներից, անկախ իրենց կողմից որդեգրված արտահայտվող դիրքորոշոմումներից, բոլորը մեր եղբայրներն ու քույրերն են: Մենք մեր հաստատակամությունը պիտի ի ցույց դնենք, որ ՀՀ-ում որևէ պարագայում չեն լինելու քաղաքացիական բախումներ»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր