ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Այդ որոշումն անհիմն է, ոչ մի օրինական հենք չունի». Փաշինյան
14:25, 28.02.2021 | mamul.am
5411 | 3

Վարչապետ Փաշինյանն այսօր ուղիղ եթերի ժամանակ խոստացավ՝ վաղը հանրահավաքի ժամանակ խոսելու է ոչ միայն «Մարտի 1»-ի դատավարության ընթացքի մասին, այլև անդրադառնալու է հեղաշրջման փորձին և նախագահի կայացրած որոշմանը։

«Կանդրադառնամ Արմեն Սարգսյանի անհասկանալի որոշմանը և ի ցույց կդնեմ, որ այդ որոշումը բացարձակապես անհիմն է, ոչ մի օրինական հենք չունի: Սա շատ կարևոր խոսակցություն է, որ մենք սա արձանագրենք և հասկանանք: Այդ արձանագրումից հնարավոր է որոշակի հետևություններ անենք»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ կանդրադառնա նաև «դատական համակարգում առկա խնդիրներին» և կպատասխանի հարցին, թե արդյոք «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտնված է, թե՞ ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր