ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսում է գործել 99 համարի երթուղին». Հակոբ Կարապետյան
16:55, 28.02.2021 | mamul.am
5382 | 0

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի համաքաղաքացիներ,
Վաղվանից՝ մարտի 1-ից, 13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսում է գործել 99 համարի երթուղին։
Երթուղին անցնելու է ՀԱԹ Բաբաջանյան փողոցից՝ քաղաքի կենտրոնով դեպի Քանաքեռ-Զեյթուն, վերջնակետը՝ Ուռուցքաբանության կենտրոն (երթուղու մանրամասն նկարագրությունը՝ լուսանկարում)։ Երթուղին կաշխատի առավոտյան 07.15-ից մինչև 23.00։
Հիշեցնում եմ, որ

  • Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաեւ էլեկտրոնային վճարման համակարգ:
  • Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթեւեկության անվտանգության նկատառումներից ելնելով։
  • Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելուևւ հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

Ի դեպ, նոր երթուղում առաջին անգամ կիրառվում է ցուցանակների նոր դիզայնը, որի մշակման համար շնորհակալություն Braind գործակալությանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր