ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Հաջորդ քայլն էլ նախագահական կամ կիսանախագահական կառավարմանն անցնելը պիտի լինի». Կարեն Մաթևոսյան
02:05, 01.03.2021 | mamul.am
3910 | 0

Հայագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ խորհրդարանական կառավարման ձևը Հայաստանի համար արդյունավետ չէ։ Հիմա նաև դրա պտուղներն ենք քաղում։ Բայց քանի որ այս վիճակում ենք հայտնվել պատեհապաշտների թեթև ձեռքով, անհրաժեշտ է գոնե դրությունը շտկելու առաջին քայլն անել արտահերթ, բայց արդար ընտրությունների անցկացմամբ։ Այն առնվազն հնարավորություն կտա ազատվելու հեղինակազրկված և թույլ իշխանությունից։ Հաջորդ քայլն էլ նախագահական կամ կիսանախագահական կառավարմանն անցնելը պիտի լինի։ Ժողովուրդը պիտի հնարավորություն ունենա ուղիղ քվեարկությամբ երկրի ղեկավարին ընտրել և նրանից հաշիվ պահանջել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր