WarGonzo նախագծի ստամբուլյան աղբյուրները հաղորդում են, որ թուրքական լրատվամիջոցները հայտ են ներկայացրել մարտի 1-ին Երևանում տեղի ունենալիք միջոցառումները լուսաբանելու համար։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է թուրքական TRT ռեսուրսին, որն աշխատում է նաև հարևան Վրաստանի տարածքում։ Առանձին կառավարական կառույցներ համաձայնություն են տվել թուրք լրագրողների ժամանելուն, սակայն այցը պետք է նաև համաձայնեցնել ռուս ուժայինների հետ, ովքեր պատասխանատու են Հայաստանի սահմանի և այլ ստրատեգիական օբյեկտների անվտանգության համար։ Աղբյուրի տվյալներով՝ ռուսական կողմը չի համաձայնեցրել թուրքական լրագրողների այցը Վրաստանի տարածքից։ |