ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Հրապարակվել են տեսանյութեր՝ ինչպես են պաշտոնյաները ՔՊ-ական ներկայացած անձին խոստանում մարդ բերել հանրահավաքին
22:30, 28.02.2021 | mamul.am
16897 | 3

Dejavu թելեգրամ-ալիքը հրապարակել է տեսանյութեր, որոնցում ՔՊ-ական ներկայացած երիտասարդը հարցուփորձ է անում գյուղապետերին՝ արդյոք գնալու են վաղվա հանրահավաքին, քանի մարդ են բերելու և այլն:

Առաջին «հերոսն» է դարձել Մեղրաշենի Գյուղապետ Հունան Պետրոսյանը: Ըստ աղբյուրի, նրան խոստացել են, որ նրա եղբորը կնշանակեն Արթիկի միլպետ:

Իսկ Լոռու մարզպետի խորհրդականը հայտնել է, որ դպրոցները ներգրավված են, «նորմալ թիվ կլինի», Էջմիածնի քաղաքապետի տեղակալը ևս հավաստիացնում է, որ ամեն բան կարգին կլինի, մարդկանց քանակը կապահովվի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր