ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«14-րդ դարի հայտնի հայ ճարտարապետական կառույցները կարծեք խորհրդանշում են մեր մշակույթի մահը». Համլետ Պետրոսյան
22:50, 28.02.2021 | mamul.am
3992 | 0

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կիրակի երեկոյան: «Ապակառուցողական» մտորում:
Շահիկը հայ զարգացած կամ ծաղկուն միջնադարի վերջին ճարտարապետներից մեկն էր: Համոզված եմ, որ նա ստիպված է դամբարաններ կառուցել նոր այլադավան տիրակալների համար: Ու որպես սրտի մխիթարություն՝ գրել է և իր անունը, ինչի իրավունքը նա ակնհայտորեն ստացել է իր տաղանդի շնորհիվ: Այս առիթով Գարեգին Հովսեփյանը նկատել է, որ 14-րդ դարի հայտնի հայ ճարտարապետական կառույցները դամբարան-եկեղեցիներ են` Եղվարդ, Բուրթելաշեն, Կապուտան, և կարծեք խորհրդանշում են մեր մշակույթի մահը: Այդպես Օսմանյան բարձր դռանը ծառայել են և հայ հայտնի ճարտարապետական գերդաստանները: Շահիկի տաղանդը բավարար չեղավ, որ հայ ճարտարապետությունը շարունակի իր ընթացքը, ինչպես որ հայ ճարտարապետների ծառայությունները օսմանցիներին` չկանխեցին Ցեղասպանությունը: Պարտվել` չի նշանակում կորցնել արժանապատվությունը: Բարի գիշեր:
Շահիկի ինքնագիրը («Վ[ար]դ[պետ] Շահիկ») Եղվարդի սուրբ Աստվածածին եկեղեցում, 14-րդ դարի սկիզբ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր