ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ինչպիսին պիտի լինեն առաջիկա ընտրությունները». Գարեգին Միսկարյան
09:25, 01.03.2021 | mamul.am
3623 | 0

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞նց էին անցնում անցյալում ընտրությունները.
Իրենց քաղաքական դաշտի խաղացողներ հռչակած մի քանի խումբ մարդիկ պայքարում էին իշխանության համար (մոռանում ենք, որ իշխանությունը ժողովրդինն է): Ընտրություններ կոչվող ֆարսի պայմաններում որոշում էին, թե ում ինչքան է հասնում այդ «իշխանութնունից», մեջ-մեջ էին անում այդ իշխանությունը ու հինգ տարի ուտում պետությունը, մինչև հաջորդ «ընտրությունները»։
Պետության կայացման, պետականության ամրապնդման համար անհրաժեշտ ոչ մի տրամաբանություն, ոչ մի քայլ։
Արդյունքն ակնհայտ էր։
Ո՞նց անցան ընտրությունները 2018 թվականին.
Հեղափոխական օրակարգով նախկին վարչակարգի հրաժարականին հասած և ժամանակավոր կառավարություն ձևավորած ուժը, խոստացած փոփոխությունները չարած, գնաց արտահերթ ընտրությունների։ Մարդիկ իրենց վստահության քվեն տվեցին մի ուժի, որը տիրացավ ժողովրդի իշխանությանը, ժողովրդին անմասն թողնելով որոշումներ կայացնելու սահմանադրական իր իրավունքից։
Արդյունքն ակնհայտ է:
Ինչպիսին պիտի լինեն առաջիկա ընտրությունները։
Առնվազն չպիտի լինեն այնպիսին ինչպիսին եղել են վերջին երեսուն տարիներին։ Ամեն ինչ պետք է անել քաղաքականությունը քաղաքականացնելու համար։ Ամեն ինչ պետք է անել, վերականգնելու ժողովրդի իշխանությունը ոչ միայն ընտրությունից ընտրություն, այլև ամեն օրվա, ամեն ժամվա համար։ Հայաստանի Հանրապետությում իշխանությունը պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն և ՀՀ քաղաքացին պիտի ամեն օր, ամեն ժամ մասնակից լինի իր կյանքի վերաբերյալ որոշումների կայացմանը։
Հայաստանի հանրապետությունում պիտի ՔԱՂԱՔԱՑԻՆ ՈՐՈՇԻ ամեն ինչ։
Ինչպե՞ս... շատ պարզ` պարբերաբար անցկացվող Հանրաքվեների միջոցով։
Առաջիկա ընտրություններում որոշվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների սահմանը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր