ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
#Vivaro-ն՝ ցուցարարների հավաքագրման կենտրոն և ֆեյքաբուծարան
11:35, 01.03.2021 | mamul.am
31602 | 0

Վերջին օրերին համացանցում ակտիվորեն շրջանառվում է Vivaro ընկերության անունը։ Ասում են Նիկոլ Փաշինյանի՝ Մարտի 1-ի հանրահավաքի կոչից հետո, պետական ապարատից բացի, համատարած մարդահավաք են իրականացնում նաև իշխանություններին մոտ կանգնած մասնավոր մի շարք ընկերություններ, որոնցից ամենաակտիվներից մեկը Vivaro-ն է, որով վերջինի սեփականատերը ցանկանում է ցույց տալ իր հավատարմությունը իշխանություններին։ Ըստ լուրերի, վերջինը պարտավորվել է Մարտի 1-ի հանրահավաք-երթին ուղարկել 800 մասնակից։
Համաձայն շրջանառվող տեղեկությունների, Vivaro-ի տնօրեն Վիգեն Բադալյանը Ալեն Սիմոնյանի ընկերն է և հայտնի է վերջինին գերթանկարժեք նվերների մատակարարմամբ։ Ըստ լուրերի, Vivaro ընկերությունը կազմակերպում և ֆինանսավորում է նաև իշխանություններին աջակցող ֆեյքերի, որի մասին բազմիցս խոսել են ընդդիմադիր գործիչները։
Ասում են նաև, որ Հրանտ Բագրատյանը բազմիցս պնդել է, որ իշխանության աջակից ֆեյքային բանակները տեղակայված են հենց Vivaro ընկերության շենքում։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր