ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է կրկին մասնակցել նախագահական մրցապայքարին։ Այս մասին հայտարարել է երկրի նախկին ղեկավարը՝ ելույթ ունենալով Օռլանդոյում (Ֆլորիդա նահանգ) քաղաքական գործողությունների պահպանողական համաժողովում։ Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ի գործող առաջնորդ Ջո Բայդենը «որպես վարչակազմի ղեկավար ձախողել է իր գլխավոր խնդիրը՝ ապահովել ամերիկյան օրենքների պահպանումը»: |