ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Լիլիթ Մակունցի արձագանքը՝ Մարուքյանի առաջարկին
12:55, 01.03.2021 | mamul.am
5062 | 0

«Էդմոն Մարուքյանի առաջարկի երկրորդ հատվածի հետ կապված՝ ասել ենք, երբևէ, որևէ փուլում պատրաստ ենք գործնական քայլեր անելու, իսկ առաջարկի առաջին հատվածը քննարկման ենթակա չէ: Այսինքն՝ ընդունում ենք նրա առաջարկության երկրորդ հատվածը»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլթի Մակունցը:

Հիշեցնենք՝ որպես ստեղծված իրավիճակի հանգուցալուծում, Մարուքյանն առաջարկել էր հետևյալը. «Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի աշխատակազմից հետ է վերցնում ԳՇ պետին ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծը, մենք, ի պատասխան, ստորագրում ենք ցանկացած հուշագիր, որով ասում ենք, որ որևէ մեկին չեն առաջադրելու վարչապետի հրաժարականի դեպքում. խորհրդարանը ցրվի, գնանք ընտրությունների»:

Էդմոն Մարուքյանի առաջարկը՝ Նիկոլ Փաշինյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր