Եվրոմիության 27 երկրի դեսպաններն Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ են համաձայնեցրել՝ Մարդու իրավունքների խախտման ԵՄ նոր պատժամիջոցների մեխանիզմի շրջանակներում: Այս մասին ТАСС-ի թղթակցին հայտնել է ԵՄ Խորհրդում եվրոպական երկրներից մեկի պատվիրակությունում աղբյուրը։ «Մարդու իրավունքների խախտման ռեժիմի շրջանակներում մշտական ներկայացուցիչները հավանություն են տվել այն անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը, որոնք պատասխանատու են Ալեքսեյ Նավալնիի դատավճռի համար»,- ասել է նա: |