ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ես երեկ շշմել էի». Գևորգ Պետրոսյան
17:30, 01.03.2021 | mamul.am
5378 | 1

«Ուղղակի ես երեկ շշմել էի: Հլը սրա այլանդակությունը: Ուրեմն՝ իր ա էդ մխտառ լայվի ժամանակ, սկզբից հաթաթա ա տալիս այն կառույցներին, որոնք իր կամքը կուրորեն չեն կատարել, սպառնում ա: Հետո տեսեք՝ ինչ ա ասում էս այլանդակը. ասում ա՝ նաև ընթացիկ հարցեր կան, ռազմագերիների և անհետ կորածների հարցերը: Սա արդեն այդ հարցը դիտում է որպես ընթացիկ հարց»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան եթերին, կարծիք հայտնեց անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Եթե մի գերագույն հրամանատար կոչեցյալ՝ կանգնում, ասում ա, որ ռազմագերիների ու անհետ կորածների հարցերն ընթացիկ հարցեր են, սա ամենամեծ վիրավորանք ա մեր բանակի, մեր ազգային անվտանգության, Արցախի, Հայաստանի ապագայի նկատմամբ: Դուք հասկանո՞ւմ եք, էս մարդը էդ հարցը ուր ա տարել-շպրտել»,- ասաց Գ. Պետրոսյանը:

«Ես երեկ շշմել էի». Գևորգ Պետրոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր