ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ինչո՞ւ հիմա Ձեր խնամու կողքին չեք». լրագրողը՝ Խաչատուր Սուքիասյանին
18:45, 01.03.2021 | mamul.am
6036 | 1

«Նախկինում ստիպողաբար է եղել: Այս պահին՝ այս երեք տարիների ընթացքում մարդիկ իրենց գիտակցությամբ են առաջնորդվում»,- լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտարարեց գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ «Գռզոն»՝ պատասխանելով հարցին, թե քանի՞ մարդու ներկայություն է ապահովել հանրահավաքի համար:

«Ձեր խնամին՝ Գագիկ Ծառուկյանն էլ հիմա այլ փողոցում է հանրահավաք անում, ինչո՞ւ նրա կողքին չեք»,- հետաքրքրվեցին լրագրողները:

Հարցին ի պատասխան Սուքիասյանն ասաց. «Նախ առաջինը՝ ես ոչ մեկի կողքին կանգնած չեմ: Ես ունեմ միտք, ունեմ ծրագիր, պատկերացում, թե ՀՀ-ն ինչ ձևով պետք է զարգանա: Ես բոլոր իմ բարեկամներին հարգում եմ՝ և՛ պարոն Փաշինյանին, և՛ պարոն Ծառուկյանին և՛ մնացածին, բայց ես Խաչատուր Սուքիասյանն եմ, որը ունի իր միտքը, կարծիքը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր