ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«2018-ի ապրիլի Նիկոլը մեռել է, չկա, կա հողատու, կա դավաճան, հայրենիքը ծախած մի Նիկոլ». Գեղամ Մանուկյան
18:55, 01.03.2021 | mamul.am
1761 | 2

Բաղրամյան պողոտայում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը: Առաջինը ելույթ ունեցավ ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանը՝ հայտարարելով, որ Փաշինյանը 3 տարի շարունակ մնաց նույն պոպոլուլիստ Նիկոլը, Ֆեյսբուքով լայվ մտնելուց բացի ոչ մի բան չարեց: «Գործ անելու, պետություն կառավարելու փոխարեն այսօր էլ թատրոն է բեմադրել՝ ցանկանալով մարդկանց մեջ վերականգնել 18-ի հուշը: Բայց գնացքը գնացել է, սուտը բացահայտվել է: 2018-ի ապրիլի Նիկոլը մեռել է, չկա, կա հողատու, կա դավաճան, հայրենիքը ծախած, տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներին անտուն, անտեր անհայրենիք դարձրած, Արցախը խլած մի Նիկոլ: Ընդամենը մի Նիկոլ, որ այսօր փորձում է նորից թատրոն խաղալ: Վստահ եմ՝ հրապարակում այսօր շատ- շատերը պարտադրաբար, անասնաբար բերվել են համայնքապետերի կողմից, որոնք ծառայում են նեռին»,- հայտարարեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր