ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Մեր կառավարությունը թույլ է տվել բոլոր հնարավոր սխալները». Նիկոլ Փաշինյան
19:05, 01.03.2021 | mamul.am
5811 | 0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին եկավ իր ընտանիքի անդամների և գործընկերների ուղեկցությամբ:

«Մենք շատ դժվար ժամանակներով ենք անցնում և մտահոգվելու անհանգստանալու պատճառներ ունենք, բայց ես ուզում եմ, որ մենք գարնան այս առաջին օրն իրար լիցքավորենք էներգիայով, դուխով, հաղթանակով, լավատեսությամբ»,- հանրահավաքի սկզբին հայտարարեց նա:

Փաշինյանը հայտնեց, որ հասել են մի կետի, որ արդեն սպառում են սխալվելու իրենց հնարավորությունները. «Մեր անկախության 31 տարում մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Վերջին 2 տարի, 10 ամսում մենք նույնպես թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Խոսքը մեր կառավարության մասին է: Խոսքն անձամբ իմ մասին է: Եվ ես ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել իմ թույլ տված բոլոր սխալների համար»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ իր թիմի սխալվելու հիմնական պատճառներից մեկն այն է եղել, որ իրենք սիրված են եղել հասարակության կողմից:

«Մեր կառավարությունը թույլ է տվել բոլոր հնարավոր սխալները». Նիկոլ Փաշինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր