ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ժողովրդի իշխանությունը մեր ձեռքից ուզում են խլել․ մենք դա թույլ չենք տալու». Փաշինյան
19:20, 01.03.2021 | mamul.am
3996 | 2

Վարչապետ Փաշինյանն այսօր հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ իրենց գլխավոր խնդիրնը ձեռք բերված նվաճումները պահպանելն ու պաշտպանելն է. «Այդ կարևոր նվաճումներից մեկը, որ մենք ունենք, ժողովրդի իշխանությունն է: Այն բոլոր ճգնաժամերը, որ մենք ունենք, պիտի լուծվեն ոչ թե ժողովրդի սահմանադրական իշխանության հաշվին, այլ՝ ժողովրդի իշխանության վերահաստատմամբ: Իշխանություն ձևավորելու ժողովրդի իրավունքը ոչնչով չպետք է վտանգվի, այլ ընդհակառակը՝ ավելի պիտի ուժեղանա: Այսինքն, ՀՀ-ում միայն ժողովուրդը պիտի որոշի՝ ով պիտի լինի իշխանություն: Մեր ընթացիկ ճգնաժամի առանցքը հենց սա է: Ժողովրդի իշխանությունն իր ձեռքից ուզում են խլել, և մենք հրապարակում հավաքվել ենք, որ ասենք՝ դա թույլ չենք տալու»,- հայտարարեց Փաշինյանը:

«Ժողովրդի իշխանությունը մեր ձեռքից ուզում են խլել․ մենք դա թույլ չենք տալու». Փաշինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր