Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ 2008 թվականի մարտի 1-ը ժողովրդի իշխանության համար մղվող պայքար էր. «ՀՀ այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ: ՀՀ քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ «Մարտի 1»-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ ու պիտի արձանագրեմ, որ «Մարտի 1»-ի գործն, ըստ էության, իմ գնահատմամբ՝ բացահատված է»,- ասաց Փաշինյանը: |