ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Երբ իմ նշանակած ԳՇ պետը կատարում է մերժվածի հրամանը, այ դա է դավաճանությունը»․ Նիկոլ Փաշինյան
19:45, 01.03.2021 | mamul.am
5349 | 2

Վարչապետ Փաշինյանն այսօր հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ այն մարդիկ, ովքեր ներգրավված են 2008-ի մարտի 1-ի արյունոտ դեպքերում, այժմ էլ փորձում են բանակը հանել ժողովրդի դեմ:

«Զինված ուժերի ԳՇ հայտարարությունը այլ կերպ պարզապես չեմ կարող գնահատել: Ուզում եմ ասել առանց սեթևեթանքների՝ ԳՇ հայտարարությունը, այդ թվում 2008-ի իշխող շրջանակների կողմից զինվորականների վրա ազդեցություն գործադրելու արդյունք է...: Այլոց շարքում այդ թվում Սերժ Սարգսյանն է. ԶՈՒ որոշ գեներալների վրա իր ազդեցությունն օգտագործելով նրանց փորձել դրդել դուրս գալ պետության ու ժողովրդի դեմ: ԳՇ հայտարարությունը բացարձակապես ապօրինի է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ երբ իր նշանակած ԳՇ պետը կատարում է «մերժվածի հրամանը, այ դա է դավաճանությունը»:

«Երբ իմ նշանակած ԳՇ պետը կատարում է մերժվածի հրամանը, այ դա է դավաճանությունը»․ Նիկոլ Փաշինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր