Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ պատրաստ են գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եթե առաջարկն ընդունվի խորհրդարանական ուժերի կողմից:
«Արտահերթ ընտրությունների վերաբերյալ մեր ձևակերպած առաջարկը խորհրդարանական ուժերի կողմից ընդունվելու պարագայում, մենք կհամաձայնվենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որովհետև համոզված ենք, որ մեր ժողովուրդը իր ազատ կամարտահայտմամբ ի վիճակի է Հայաստանում հաստատել օրինական իշխանություն»,- նշեց նա:
Վարչապետը հավելեց, որ ընդդիմադիրները օգտագործել են բոլոր հնարավորությունները հրապարակներում ի ցույց դնելու, որ ժողովուրդը պահանջում է իր հրաժարականը: «Նրանք չկարողացան դա անել, ես տալիս եմ երկրորդ հնարավորությունը և նետում եմ այս մարտահրավերը. եկեք գնանք ժողովրդի առջև նոր ընտրության, տեսնենք՝ ում հրաժարականն է պահանջում ժողովուրդը»,- նշեց նա: