ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի օրն ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի
21:15, 01.03.2021 | mamul.am
2769 | 0

«Հայրենիքի փրկության շարժումը» Բաղրամյան պողոտան կազատի միայն այն ժամանակ, երբ հեռացնի Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ չորեքշաբթի օրն ԱԺ-ում տեղի է ունենալու կառավարության հետ հարցուպատասխան, նույն այդ ժամին Բաղրամյան պողոտայում՝ 16։00-ին, իրենք հանրահավաք են հրավիրելու։
Վաղը ևս շարունակվելու են բողոքի անհնազանդության ակցիաները:

Այժմ ընդդիմադիրները երթով գնում են նախագահի նստավայրի մոտ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր