«Հայրենիքի փրկության շարժումը» Բաղրամյան պողոտան կազատի միայն այն ժամանակ, երբ հեռացնի Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ չորեքշաբթի օրն ԱԺ-ում տեղի է ունենալու կառավարության հետ հարցուպատասխան, նույն այդ ժամին Բաղրամյան պողոտայում՝ 16։00-ին, իրենք հանրահավաք են հրավիրելու։ Այժմ ընդդիմադիրները երթով գնում են նախագահի նստավայրի մոտ: |