ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Համակերպվեք էն մտքի հետ, որ Հայաստանը ժողովրդավարություն չէ, չի էլ եղել». Նիկոլայ Թորոսյան
23:40, 01.03.2021 | mamul.am
2746 | 2

Խմբագիր Նիկոլայ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդիկ, ովքեր վախենում են, թե «հների գալուց հետո Հայաստանում ժողովրդավարության նահանջ է լինելու», պիտի հիասթափեցնեմ, Հայաստանում ժողովրդավարություն չկա, իսկ հետնահանջ արդեն վաղուց կա։ Որովհետև հեղափոխության պահապանը վարչապետի տան դիմաց բաց դեմքով կանգնած հայհոյում ու վիրավորում ա ղարաբաղցիքին ու նրանց համար սրտացավ մարդկանց ու իրեն բան չի լինում, իսկ ընդդիմադիր գործչին բռնում են հայհոյախոս ֆեյքի հետ կապ ունենալու կասկածանքով։ Ու վաբշե մեկ ա՝ կապ ունի, թե չէ, փաստ կա, որ Ֆեմիդան կույր չի ու Հայաստանում կա ընտրովի արդարադատություն։
Ու մեկ էլ, Հայաստանը երբեք չի եղել ու տեսանելի ապագայում չի էլ լինի ժողովրդավար երկիր, քանի որ ժողովրդավարությունը ոչ թե քվեարկություն ա, այլ ինստիտուտ ու տրադիցիա։ Որովհետև ընտրում են նաև Պուտինին, Լուկաշենկոյին գոնե մինչև էս վերջին անգամը, Էրդողանի մոտ ընտրությունները հիմնականում նորմալին մոտ են հաշվում, բայց ոչ մեկի մտքին չի գալիս իրանց ժողովրդավար անվանել։ Իսկ այ ժողովրդավար երկրներում չկա ընտրովի արդարադատություն, չկան շրջափակվող դատարաններ, չկան ամբողջ հնազանդ խամաճիկ պատգամավորներ, ովքեր պատրաստ են 24 ժամում գովերգել ու ապացուցել սիրելի առաջնորդի 180 աստիճանով իրար հակասող 4 տարբեր մտքերը, չկան մարդիկ, ովքեր առաջնորդի հիմար ու վտանգավոր մտքերն ու քայլերն արդարացնում են նախկին իշխանություններով։
Համակերպվեք էն մտքի հետ, որ Հայաստանը ժողովրդավարություն չէ, չի էլ եղել, ուստի տարբեր կալիբրի իշխանականները երբ ասում են «հիասթափվեք մեզնից, բայց ոչ ժողովրդավարությունից», որոշակիորեն ճիշտ են․ անհնար ա հիասթափվել մի բանից, որի համը չես զգացել։
Կարճ ասած՝ դուք 100% երաշխավորված ապրելու եք ավելի վատ Հայաստանում։ Հարցն էդ Հայաստանի լինելիության մեջ ա, որը խիստ անորոշ ա ներկա քաղաքական համակարգի ու, առաջին հերթին, իշխանության որակները հաշվի առնելով։ Եեթե լինի՝ նորմալ Հայաստան կառուցելու 50 տոկոս շանս կա (բինար լոգիկայի շրջանակներում, էլի՝ կամ կկառուցես կամ չէ)։ Եթե չլինի՝ 100 տոկոս չես կառուցի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր