ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
Ռուսաստանը հրաժարվել է Հայ-ռուսական համալսարանի աշխատանքի մասին համաձայնագրից. ռեկտորի արձագանքը
22:55, 01.03.2021 | mamul.am
12337 | 0

Հայ-Ռուսական համալսարանի կարգավիճակում կամ գործունեության պայմաններում ոչինչ չի փոխվում։ Այս մասին հայտարարել է Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։

Նշենք, որ Ռուսաստանը հրաժարվել է՝ Հայաստանի հետ Երևանում ռուս-հայկական համալսարանի աշխատանքի մասին համաձայնագրից։

«Հարգելի ընկերներ և չկամեցողներ՝ իմ և Հայ-Ռուսական համալսարանի։

Բավական մեծ աղմուկ բարձրացրեց այն տեղեկատվությունը, որ Ռուսաստանի Դաշնության կողմից չեղարկվել է 2015թ․ մայիսի 14-ի Հայ-ռուսական համալսարանի գործունեության վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը:
Ընդհանուր առմամբ՝ պրոֆիլային նախարարությունը՝ ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը, պարտավոր էր պարզաբանումներ ներկայացնել այս կապակցությամբ և չստեղծեր խառնաշփոթ իրավիճակ համալսարանի շուրջ՝ այդպիսով նպաստելով տարատեսակ թյուր մեկնաբանությունների առաջացմանը:
Ստիպված ենք ամեն ինչ անել նրանց փոխարեն:

Այսպիսով՝

1) Հայ-Ռուսական համալսարանի կարգավիճակում կամ գործունեության պայմաններում ոչինչ չի փոխվում: Բացարձակապես ոչինչ:

2) Համալսարանը հիմնադրվել է 1997թ․ օգոստոսի 29-ի միջկառավարական համաձայնագրով և գործում է 2003թ․ ապրիլի 23-ի միջկառավարական համաձայնագրին համապատասխան:

3) Հայկական կողմի վավերացված 2015թ․ մայիսի 14-ի միջկառավարական համաձայնագիրը Ռուսաստանում չվավերացվեց ՌԴ ԱԳՆ-ի և ՌԴ Գիտության ու բարձրագույն կրթության նախարարության միջև այդպես էլ չհաղթահարված տարաձայնությունների պատճառով:

Իրականում սա է ամբողջը: Այնպես որ, անհոգ եղեք և պատրաստվեք նոր ճեղքումների»,- գրել է ռեկտորը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր