ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ընդդիմության՝ այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը
23:05, 01.03.2021 | mamul.am
15297 | 1

Իրազեկ քաղաքացիների միավորումը հայտնում է. «Այսօր՝ 2021 թվականի մարտի 1-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում ժամը 18։00-ից մեկնարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի՝ «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքը։
Հիշեցնենք, որ նշված ուժերը փետրվարի 25-ից փակել են Բաղրամյան պողոտայի՝ Ազգային ժողովին հարող հատվածը։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի տվյալներով ժամը 18։19-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի՝ ցուցարարների կողմից փակված տարածքում գտնվել է շուրջ 5000 մարդ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր