ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ի լուր աշխարհի հայտարարում է, որ ինքը էնքան թույլ ու պրծած է, որ իր նշանակած ԳՇ պետին հրաման է տալիս «մերժվածը»». Արամ Մանուկյան
00:45, 02.03.2021 | mamul.am
4031 | 0

Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարի նախկին տեղակալ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ երկրի ղեկավարը ի լուր աշխարհի հայտարարում է, որ ինքը էնքան թույլ ու պրծած է, որ իր նշանակած ԳՇ պետին հրաման է տալիս «մերժվածը»։
Հետո իր խելքով կուտա տալիս, թե բա վենդետա չի լինելու, մենակ Օնիկը պետք է հրաժարական տա, մնացածին չենք կպնելու (բաժանիր, որ տիրես), բայց մի քիչ որ երկար մտածեր, կհասկանար, որ երբ գեներալները և այլոք ստորագրում էին, վստահ էին, որ իրենք ճիշտ են և վախենալու չունեն։
Ավելին` նրանք շատ բան գիտեն ու չի բացառվում, որ փաստացի ապացույցներ էլ ունեն։
Նենց որ սա դեռ շատ ջուր ա վերցնելու, ներքին խմորումներ են գնում, որը մենք դեռ չենք տեսնում։
Իսկ Նիկոլին էս օրը պետք էր, որ գոնե մոտավոր հասկանա նեղ պահին կկարողանա՞ մի հատվածի վրա հենվել, երբ ուժայիններն էլ կլքեն իրեն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր