ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կյանքից հեռացավ ևս մեկ անվանի բժիշկ-գիտնական...
Խորը ցավով տեղեկացա ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գագիկ Բեգլարյանի մահվան մասին։ Բժիշկ-գիտնականն իր ընտրած ոլորտի նվիրյալներից էր։ Մարդ,որի խոսքը ծանրակշիռ էր, անցած մասնագիտական ուղին ուսուցողական ապագա բժիշկների, կայացած մասնագետների համար։
Ցավակցությունս եմ հայտնում բժիշկ-գիտնականի ընտանիքի անդամներին և հարազատներին»։