ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Կորոնավիրուսով վարակման 240 և մահվան 5 նոր դեպք
11:10, 02.03.2021 | mamul.am
2603 | 0

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Մարտի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172456 դեպք, որոնցից 163738-ը՝ առողջացած, 3200-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4700 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 736590 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 2951 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք: Ունենք 227 առողջացած և 5 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 818 է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր