ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Շուրջ 30 ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք
11:50, 02.03.2021 | mamul.am
7169 | 0

Շուրջ 30 ուխտավոր՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, այցելել է Ամարասի վանք։ Հաղորդում է ՌԴ ՊՆ-ը։

«Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում՝ Ամարասի վանքը հայտնվել է Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ։

Ռուս խաղաղապահներն ապահովել են հայ ուխտավորների անվտանգությունը, որոնց Ստեփանակերտ քաղաքից ուղեկցել են Ամարասի քրիստոնեական վանք և հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Շուրջ 30 ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր