ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«14 անգամ գերիների հարցը հենց ուղիղ ադրբեջանցիների ճակատին շպրտելու հնարավորություն եք ունեցել»․ Կոնջորյանը՝ Աբովյանին
12:35, 02.03.2021 | mamul.am
3972 | 2

Այսօր՝ ԱԺ հերթական նիստի ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, դիմելով ԲՀԿ-ական Արման Աբովյանին, ասաց․ «Դուք մեզ անընդհատ մեղադրում եք գերիների հարցով չխոսելու համար։ Ես համաձայն եմ, որ գերիների հարցը բոլորիս համար թիվ մեկ առաջնահերթություն է և կարող եմ որոշ պարագաներում ընդունել ձեր քննադատությունը, որ մենք չենք օգտագործում բոլոր հարթակները՝ Արցախյան հարցի, պատերազմի հետևանքների մասին խոսելու համար»։

Կոնջորյանը Աբովյանին հիշեցրեց, որ վերջինը նախորդ տարվանից ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության մշտական անդամ է։

«Այն պահից սկսած, ինչ դուք հանդիսանում եք անդամ, 14 անգամ հնարավորություն եք ունեցել ադրբեջանական պատվիրակների հետ բանավիճելու, բարձրաձայնելու Արցախյան հիմնահարցի հետ կապված խնդիրները»։

Կոնջորյանի խոսքով՝ Աբովյանը ոչ մի անգամ չի մասնակցել քննարկումներին, վեհաժողովի նիստերին։

«Պարո՛ն Աբովյան, ոչ մի անգամ ադրբեջանցիներին իրենց տեղը չեք դրել, ոնց որ փորձում եք մեզ մեր տեղը դնել ․․․Կարող էիք գերիների հարցը հենց ուղիղ ադրբեջանցիների ճակատին շպրտել և իրանց պորտը տեղը դնել»,- ասաց իմքայլական պատգամավորը՝ Աբովյանին հորդորելով քննադատելուց բացի կատարել պարտականությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

«14 անգամ գերիների հարցը հենց ուղիղ ադրբեջանցիների ճակատին շպրտելու հնարավորություն եք ունեցել»․ Կոնջորյանը՝ Աբովյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր