ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Եթե Փաշինյանը խաղար ֆիլմում, նա կարող էր «Օսկարի» հավակնել»․ #Коммерсантъ
14:35, 02.03.2021 | mamul.am
5927 | 2

Ռուսական Коммерсантъ պարբերականն անդրադարձել է ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակին և երեկ տեղի ունեցած հանրահավաքներին։ Նշվում է որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ցույց տվեց, որ կարող է իշխանություն լինել ու միաժամանակ հեղափոխական պայքար մղել հակառակորդների դեմ։

«Քաղաքականության մեջ Նիկոլ Փաշինյանը կարողանում է անել անհնարինը։ Երկրում ունենալով ողջ իշխանական ուժը՝ նա ակնթարթորեն հայտնվում է հեղափոխականի դերում։ Եվ այդ կախարդանքն աշխատում է. Մարտի 1-ին՝ նրա կոչով մայրաքաղաքի կենտրոնական հրապարակը լի էր վարչապետի տասնյակ հազարավոր կողմնակիցներով։

Այդ օրը նրանք այստեղ անհրաժեշտ էին պարոն Փաշինյանին։ Վարչապետի ակցիայի հետ գրեթե միաժամանակ «Հայրենիքի փրկության շարժում» միավորված ընդդիմությունը խորհրդարանի մոտ իր հանրահավաքն էր անցկացնում։ Եվ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր էր ցույց տալ, թե ում կողմից է աջակցությունը։ Դա ստացվեց։

Նա բեմ բարձրացավ և 1 ժամից ավելի կառավարեց «ամբոխը»՝ ստիպելով նրան մեկ հավանությամբ գոռալ, մեկ վրդովված գոչել, մեկ հնազանդորեն լռել։ Դա նման էր հիպնոսի և ամենից շատ հիշեցնում էր 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ժամանակների հանրահավաքները։

Եթե Նիկոլ Փաշինյանը խաղար ֆիլմում, նա կարող էր «Օսկարի» հավակնել։

Եթե չիմանանք, որ բեմից հանդես է գալիս այն մարդը, ով արդեն 3 տարի է ղեկավարում է երկիրը, կարելի էր մտածել, որ խոսողն ընդդիմադիր առաջնորդ է, որը ժողովրդին հանում է ռեժիմի դեմ պայքարի։

Այն, որ նա իշխանության ղեկավարն է, պարոն Փաշինյանը հասկացրել է միայն մեկ անգամ՝ խոսքի սկզբում ներողություն խնդրելով թույլ տված սխալների համար։

Ելույթի մնացած մասում արդեն ոչ թե վարչապետ Փաշինյանն էր խոսում, այլ Փաշինյան-հեղափոխականը։

Коммерсантъ-ի՝ «Իմ քայլը» խմբակցությունում աղբյուրը հայտնել է, որ արտահերթ ընտրությունների կազմակերպման գործընթացը կսկսվի մոտ ժամանակներս՝ անմիջապես գլխավոր շտաբի պետի հետ հարցը լուծելուց հետո:

Զրուցակցի խոսքով, նախագահը պատրաստ է ստորագրել ԳՇ պետի հրաժարականի մասին վարչապետի ներկայացրած 2-րդ միջնորդությունը։

«Հենց Արմեն Սարգսյանը ստորագրի, մենք ձեռնամուխ կլինենք արտահերթ ընտրությունների կազմակերպմանը։ Մենք դա դիտարկում ենք որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություն»,- ասել է իշխող կուսակցության պատգամավորը»»,- եզրափակում է լրատվամիջոցը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր