Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ գործընկերներ, իրավիճակը հետևյալն է. 1) Հանրապետության նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկությունը՝ հիմք ընդունելով, որ այն առերևույթ ՀԱԿԱՍՈւՄ Է Սահմանադրությանը: 2) Այսօր հայտարարությամբ արձանագրում է, որ իր կողմից արձանագրած այդ առերևույթ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ հրամանագրի վերաբերյալ ՉԻ ՍՏՈՐԱԳՐԵԼՈւ: Բայց մի օրենքի մասով, որն առհասարակ չկար ԱՌԱՐԿՈւԹՅՈւՆՆԵՐՈւՄ դիմելու է ՍԴ: 3) Այսինքն՝ ըստ նախագահի՝ առերևույթ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ խնդիր ունեցող նորմը կարող է իրավունքի ուժով առավելագույնը մարտի 4-ին մտնել ուժի մեջ: 4) Ցավում եմ, որ վահագհովակիմյանները և վարչապետի պաշտոն զբաղեցնողը նախագահի համար գերակայող եղան ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԻՑ և ԲԱՆԱԿԻՑ: Ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ նման պայմաններում: Ափսոսում եմ...»: |