«Հայրենիքի փրկության շարժում»-ը հայտարարություն է տարածել. ««Հայրենիքի փրկության շարժում»-ը խիստ մտահոգիչ է համարում նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին այսօր հրապարակած դիրքորոշումը: Տարածված հաղորդագրության բովանդակության մեջ երկրի ղեկավարը շրջանցում է Նիկոլ Փաշինյանի՝ համապատասխան որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը: Ելնելով վերոգրյալից՝ «Հայրենիքի փրկության շարժման» ներկակացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ»: |