ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Արմեն Սարգսյանը գործարքի գնաց իշխող ուժի հետ». Գոհար Մելոյան
17:25, 02.03.2021 | mamul.am
8738 | 1

Իրավագետ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես և ենթադրելի էր՝ Արմեն Սարգսյանը հերթական անգամ գործարքի գնաց իշխող ուժի հետ:
Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը՝ արձանագրելով, որ Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագրի նախագիծը հակասում է Սահմանադրությանը, թույլ տվեց, որ այն մտնի ուժի մեջ։
Արդյունքում՝ Արմեն Սարգսյանը կոպտորեն խախտեց Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի՝ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
Արմեն Սարգսյանն և իր ներկայացուցիչները պարբերաբար դժգոհում էին, որ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները բավարար չեն, որպեսզի ինքն իր «լայն գիտելիքները և կապերը» ներդնի Հայաստանում։
Սակայն ամեն անգամ, երբ Արմեն Սարգսյանը պետք է կարևոր նշանակություն ունեցող հարցով իրականացնի իր անկյունաքարային սահմանադրական լիազորությունը՝ հետևի Սահմանադրության պահպանմանը, ականատես ենք լինում մի այնպիսի հանգուցալուծման, որ համոզվում ենք, որ ավելի է լավ է Արմեն Սարգսյանն անգամ թուղթ ստորագելու լիազորություն չունենա...
Թե չէ սահմանադրական փոփոխություն, կիսանախագահական կառավարման մոդել...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր