ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Վաղը 16։00-ին սպասում ենք բոլորիդ Բաղրամյան պողոտայում». Իշխան Սաղաթելյան
19:10, 02.03.2021 | mamul.am
3377 | 2

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դավաճանի հանրահավաքից առաջ արդեն ակնհայտ էր, որ այն, ըստ էության, բովանդակություն չի ունենալու, և Նիկոլն ասելիք չունի պարզապես: Նա իր առջև ուներ դրված ընդամենը մի խնդիր՝ ամեն գնով ստանալ պատկեր, մարդկանց քանակ՝ ցույց տալու համար, թե ունի ժողովրդական աջակցություն:
Բայց հերթական անգամ ձախողվեց, որովհետև 10 մարզպետարանը, մոտ այդքան նախարարությունները, գրպանային օլիգարխները (սրանք հատուկ ջանք են գործադրում դավաճանին աջակցելու համար և առանձին թեմա են), ՊԵԿ-ից մինչև Պետական վերահսկողական ծառայություն, դպրոցների, մանկապարտեզների տնօրեններ, կարճ ասած՝ պետական ամբողջ ռեսուրսը գործի դնելով, կարողացավ ապահովել այնքան մարդ, որքան Հայրենիքի փրկության շարժումը հավաքում է իր ընթացիկ հանրահավաքների ժամանակ:
Եվ չնայած բոլոր ճիգերին ու ջանքերին՝ կեղծ քարոզչությանը, ֆոտոշոփերին, անգամ՝ ժողովրդի վանկարկումների ու կոչերի՝ բարձրախոսների միջոցով արհեստական ապահովմանը, Նիկոլը ստացավ ընդամենը ժողովրդական աջակցության իմիտացիա և ոչ ավելի։ Նույնիսկ կոկորդիլոսի արցունքները նրան չփրկեցին։
Ուստի սա Նիկոլի վերջին հանրահավաքն էր՝ կարապի երգը, Նիկոլը վերջնականապես կորցրեց փողոցը, այն փողոցը, որն իրեն բերել էր իշխանության։ Եվ այլևս ակնհայտ է ամեն ինչ. դավաճանն աջակցություն չունի: ՀՀ ում քաղաքական օրակարգն այլևս թելադրվում է Բաղրամյան պողոտայից, բայց ոչ թե պողոտայի հարակից խորհրդարանից, այլ պայքարի հրապարակից։
Սիրելի՛ հայրենակիցներ, վաղը՝ 16։00-ին սպասում ենք բոլորիդ Բաղրամյան պողոտայում կայանալիք հանրահավաքին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր