ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Ես սարսափում եմ այն ուսուցչից, որին մարզից բերել էին Հայրենիքը վաճառողների հանրահավաքին»․ Լ․ Գալստյան
01:20, 03.03.2021 | mamul.am
8713 | 4

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես սարսափում եմ այն ուսուցչից, որին մարզից բերել էին Հայրենիքը վաճառողների հանրահավաքին:
Ու նա համոզված, մոռացած հինգ հազար զոհն ու կորսված ՀԱՅՐԵՆԻՔԸ, բարձրախոսի առջև ասում է՝ կարևորը մեր զինվորն հիմա կուշտ ուտում է: Սա ասում է կինը, մայրը, ուսուցիչը:
Հետո, մարտի 1-ին, նա մասնակցում է իշխանության վայնասունախառն ցնծություն հիշեցնող դմփ-դմփ-հու-ին, ու գիշերով վերադառնում մարզ, որ հաջորդ օրը մտնի ԴՊՐՈՑ:
Իսկ արյունոտ ծաղրածուն՝ հոգեվարքի մեջ, դեռ շարունակում է լուսնին նայել ու մոլագար գոռալ, գոռալ:
Այս անկումը ո՞նց ենք խմբագրելու....»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր