ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Ստեղծվում է հերթական պատային իրավիճակը»․ Երվանդ Վարոսյան
21:15, 02.03.2021 | mamul.am
3347 | 0

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արմեն Սարգսյանի կատարած աճպարարությունն ու Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի շարադրանքն իրար միաձուլելու պարագայում ստեղծվում է հերթական պատային իրավիճակը։
Փաստորեն ՀՀ նախագահը Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն այնուամենայնիվ դիմել է Սահմանադրական դատարան, դիմել է ԳՇ պետի ազատման հրամանագիրը չստորագրելուն զուգահեռ` վիճարկելով հենց չստորագրված հրամանագրի հիմք օրենքի սահմանադրականությունը։ Եվ ինչո՞ւ պիտի ԳՇ պետի ազատման հրամանագիրը Սահմանադրության նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն ուժի մեջ մտնի իրավունքի ուժով, չէ՞ որ նախագահը դիմել է ՍԴ, իսկ Սահմանադրությունը չի էլ հստակեցնում, թե արդյոք դիմելու նպատակը պիտի լինի հրամանագրի սահմանադրականությունը վիճարկելը, թե հրամանագրի համար հիմք հանդիսացող օրենքի։ Գրված է` չի ստորագրում և դիմում է, նա էլ չի ստորագրել ու դիմել է...
Անշուշտ համաձայն եմ, որ чёрт ногу сломит, բայց միաժամանակ` ջհանդամը, թե не сломит»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր