ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Գորբաչովը խորհրդային առաջնորդների շրջանում երկարակեցության ռեկորդ է սահմանել
22:15, 02.03.2021 | mamul.am
5229 | 0

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը խորհրդային առաջնորդների շրջանում երկարակեցության ռեկորդ է սահմանել։ Այս հանգամանքը նշել է ռուս լրագրող Դմիտրի Սմիրնովն իր Telegram-ալիքում։
Մարտի 2-ին լրանում է Միխայիլ Գորբաչովի 90-ամյակը։
ՌԽԴՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Վլադիմիր Լենինը ապրել է 53 տարի, 74 տարի ապրել է խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինը:
ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Գեորգի Մալենկովը մահացել է 87 տարեկանում, Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը՝ 77 տարեկանում։ Նրանից հետո ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևը մահացել է կյանքի 76-րդ տարում, նրան հաջորդել է Յուրի Անդրոպովը՝ 69 տարեկանում:
Սմիրնովը նաև հիշեցրել է, որ ժամանակավոր կառավարության ղեկավար Ալեքսանդր Կերենսկին ապրել է 89 տարի, իսկ Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը մահացել է 76 տարեկան հասակում:
Գորբաչովը նաև Նիկոլայ 2-րդից երկար է ապրել, ով գնդակահարվել է 50 տարեկանում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գորբաչովն իր 90-ամյա հոբելյանը կնշի Zoom-ում: Նա մտադիր է տոնը անցկացնել իր մտերիմների, ընկերների և համախոհների հետ։
Գորբաչովը ԽՍՀՄ-ը ղեկավարել է 1985-ից մինչև 1991-ի փլուզումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր