ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«ԳՇ պետը չի կարող «իրավունքի ուժով» համարվել պաշտոնից ազատված»․ Ռուբեն Մելիքյան
22:30, 02.03.2021 | mamul.am
3594 | 2

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էնքան Սահմանադրություն, օրենք, մեկնաբանություն կարդացի, աջ ու ձախ ծանր ու թեթև արեցի, որ գլուխս ռազմական հեղաշրջման փորձ է սկսել...
Այնուհանդերձ, հետևությունս այն է, որ եթե անգամ նախագահը ՍԴ դիմի ոչ թե ԳՇ պետին ազատելու հրամանագրի, այլ դրա հիմքում ընկած օրենքի հակասահմանադրականության հարցով, միևնույն է՝ ԳՇ պետը չի կարող «իրավունքի ուժով» համարվել պաշտոնից ազատված, քանի որ այդ դիմումը անխզելիորեն կապված է լինելու հենց խնդրո առարկա հրամանագրի սահմանադրականության հարցի հետ։
ՀԳ. Ճիշտը, իհարկե, Գորդյան հանգույցը «ավանդական» ձևով լուծելն է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր